Մարզային

Գեղարքունիքի հանրակրթական դպրոցներում ավարտական վկայականները կհանձնվեն հանդիսավոր պայմաններում

2 րոպեի ընթերցում

 Գեղարքունիքի հանրակրթական դպրոցներում ավարտական վկայականները կհանձնվեն հանդիսավոր պայմաններում

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ հրավիրված խորհրդակցությունում հանձնարարեց մարզի հանրակրթական հաստատությունների տնօրեններին` հիմնական եւ միջնակարգ կրթության ավարտական վկայականները հանձնել միայն դպրոցներում եւ հանդիսավոր պայմաններում:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` մարզպետը յուրաքանչյուր մարդու կյանքում կարեւոր իրադարձություն համարեց ավարտական վկայականի ստացումը՝ գտնելով, որ այն պետք է ավարտողին հանձնվի հանդիսավոր պայմաններում, մանկավարժների, ծնողների, մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Կրթության ավարտական վկայականների հանձնմանը հանդիսավոր տեսք տալու ավանդույթը մեզանում արդեն սկսում է ձեւավորվել, քանի որ սա արվում է արդեն երրորդ տարին անընդմեջ: Մարզպետարանի աշխատակիցներից արդեն արված են անհրաժեշտ ամրացումները, ովքեր ներկա կգտնվեն վկայականների հանձնման հանդիսավոր արարողություններին: Մեր իսկ հրահանգով այդ արարողություններին ներկա կլինեն նաեւ համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, համայնքապետարանների աշխատակիցներ, ծնողներ: Մարդը հասունության ու կրթության մասին կարեւոր փաստաթուղթ է ստանում, որը չպետք է կատարվի անշուք ձեւով»,-նշեց Գեղարքունիքի մարզպետը:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում