Մարզային

Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա մայիսի համեմատ գրանցվել է ծնունդների աճ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա մայիսի համեմատ  գրանցվել է ծնունդների աճ

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա մայիսի 135 ծնունդի դիմաց այս տարի գրանցվել է 153 ծնունդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, այս տարվա մայիսին Մարտունու ծննդատանը գրանցվել է 51, Գավառի բժշկական կենտրոնում`32, Սեւանի հիվանդանոցում` 33, Վարդենիսի հիվանդանոցում` 27, Ճամբարակի առողջապահության կենտրոնում`10 ծնունդ: Նախորդ տարվա մայիսին Մարտունու ծննդատանը գրանցվել է 49, Գավառի բժշկական կենտրոնում`26, Սեւանի հիվանդանոցում` 29, Վարդենիսի հիվանդանոցում` 25, Ճամբարակի առողջապահության կենտրոնում`6 ծնունդ: Փաստորեն, ծնունդների աճ այս տարվա մայիսին տեղի է ունեցել մարզի բոլոր տարածաշրջաններում:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում