Մարզային

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 2-ի համեմատ բարձր է 3 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 2-ի համեմատ բարձր է 3 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ նաեւ հունիս ամսին` առատ տեղումների, Արփա-Սեւան թունելային ջրատարի վերագործարկման եւ գետերի վարարման արդյունքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի հունիսի 2-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից արդեն գտնվում է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 61 միլիոն 367 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում: Ոռոգման կամ այլ նպատակներով Սեւանա լճից դեռեւս ջրբացթողումներ չեն իրականացվում:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում