ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները հայտնել են, որ շիմպանզեները բավականաչափ ինտելեկտ ունեն կերակուր պատրաստել սովորելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես պնդում են Հարվարդի համալսարանի հետազոտողները, գիտափորձերի ընթացքում շիմպանզեները գերադասել են ուտել ոչ թե հում, այլ կրակի վրա պատրաստված բանջարեղենը:
Ըստ որում նրանք համբերատար սպասել են՝ մինչեւ կերակուրը պատրաստվի: Մինչդեռ սովորաբար վայրի բնության մեջ կենդանիներն ուտելիքն ուտում են անմիջապես, հենց որ այն գտնում կամ բռնում են: