Խճանկար

Ումա Թուրմանի 16-ամյա աղջիկն առաջին անգամ առանց ծնողների հայտնվել Է հանրության առջեւ

2 րոպեի ընթերցում

Ումա Թուրմանի 16-ամյա աղջիկն առաջին անգամ առանց ծնողների հայտնվել Է հանրության առջեւ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասաններ Ումա Թուրմանի եւ Իթան Հոուքի դուստրը՝ Մայան, առաջին անգամ հասարակական միջոցառման Է մասնակցել առանց ծնողների ուղեկցության, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով People-ին: 16-ամյա աղջկա աշխարհիկ դեբյուտը տեղի Է ունեցել Նյու Յորքում՝ նորաձեւության ինդուստրիայում ունեցած ձեռքբերումների համար CFDA Awards մրցանակների հանձնման արարությանը:

Մայան կարմիր ուղեգորգի վրա հայտնվել Է ամերիկացի դիզայներ Զաք Փոզենի ուղեկցությամբ: Միջոցառումից հետո մոդելյորն Instagram-ի իր ակաունտում զետեղել Է աղջկա մի քանի լուսանկարներ:

Մայան առաջին անգամ հանրության առջեւ հայտնվելու համար ընտրել Էր Zac Posen ապրանքանիշի երկար զգեստ: Ինչպես գրում Է People-ը, արարողությանը ներկա գտնվողներից շատերը նշել են Մայայի եւ երիտասարդության շրջանում ՈՒմա Թուրմանի արտաքին նմանությունը:

45-ամյա Ումա Թուրմանը հայտնի Է հատկապես Քվենտին Տարանտինոյի «Քրեական գիրք» եւ «Սպանել Բիլլին» ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ: 1998-2005 թվականներին ամուսնացած Է եղել դերասան Իթան Հոուքի հետ. այդ ամուսնությունից Թուրմանն ունեցել Է երկու երեխա՝ դստերը՝ Մայային եւ որդուն՝ Լեւոնին:

44-ամյա Իթան Հոուքը բազմաթիվ պարգեւների Է արժանացել ինչպես սցենարների, այնպես Էլ դերասանական աշխատանքների, մասնավորապես, «Մարզման օր» եւ «Պատանեկություն» կինոնկարներում խաղացած հանգուցային դերերի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում