Քիմ Քարդաշյանը պատմել է դստեր մասնակցությամբ ավտովթարի մանրամասները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ընտանիքի մասին պատմող «Մնացեք Քարդաշյանների հետ» (Keeping Up With The Kardashians) շոուի 10-րդ եթերաշրջանը լի է անակնկալներով: Հայաստան կատարած այցի հաղորդման անոնսից, երկրորդ երեխայի մասին լուրերից բացի, կիրակնօրյա թողարկման ժամանակ Քարդաշյանները բացահայտել են իրենց հետ տեղի ունեցած ավտովթարի մանրամասները: Պատահարի ժամանակ մեքենայի մեջ են եղել Քիմ Քարդաշյանը, փոքրիկ Նորթ Ուեսթը, Քայլի Ջեները և Քլոե Քարդաշյանը: «Որպես մայր, սա ամենասարսափելի բանն է, որ կարող է մեքենայում պատահել քո երեխային»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Քիմ Քարդաշյանը` պատահարը նկարագրելով, որպես իր կյանքի ամենասարսափելի իրադարձությունը:

Ավտովթարի ժամանակ մեքենայի վրա տեսախցիկներ են ամրացված եղել, որոնք էլ տեսագրել են պատահարը: Այն տեղի է ունեցել ձմռան արձակուրդներին Մոնտանայում: Ղեկի առաջ նստած Քլոե Քարդաշյանը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, երբ այն հարվածել է ինչ-որ սառցաբեկորի:

«Եթե միայն տեսնեիք Նորթի արձագանքը: Որպես մայր ես որոշեցի պաշտպանել իմ դստերը և հանեցի այդ դրվագը»,- կիրակնօրյա թողարկման տեսանյութում փոքրիկի արձագանքի բացակայությունը պատճառաբանել է Քիմ Քարդաշյանը:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը