Խճանկար

Բրիտանացին 13 տարի խուզում է «վիշապը»

1 րոպեի ընթերցում

Բրիտանացին 13 տարի խուզում է  «վիշապը»

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջոն Բրուկերը 13 տարի է ծախսել` տան շուրջը գտնվող հարթ կանաչ թփերից վիշապի տեսք ստանալու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նրան ձանձրացրել է անընդհատ նայել տան շուրջը գտնվող կանաչ թփերին և որոշել է արտասովոր դարձնել դրանք:

Հեքիաթային կանաչ վիշապի երկարությունը կազմում է 45,7 մետր: Այն աճում է բավական արագ և բոլոր կողմերից: Ուստի Ջոն Բրուկերը պարբերաբար կտրում է ավելորդ ճյուղերը և տերևները` պահպանելով «վիշապին»:

Համացանցում տարածվել են հսկայական վիշապի լուսանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում