Խճանկար

«Պուտինյան վագրը» կինոաստղ Է դարձել

1 րոպեի ընթերցում

«Պուտինյան վագրը» կինոաստղ Է դարձել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուզյա ամուրյան վագրը, որին անցյալ տարի ազատ արձակեց Վլադիմիր Պուտինը, դարձել Է «Պուտինյան վագրի հետքերով» ֆիլմի գլխավոր հերոսը, որը նկարահանել են ավստրալացի կինեմատոգրաֆիստները: Այս մասին հայտնել Է «Ֆենիքս» բնապահպանական հիմնադրամի տնօրեն Սերգեյ Բերեզնյուկը, որի խոսքը հունիսի 2-ին մեջբերել Է ՏԱՍՍ-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆիլմի սյուժեի հիմքում Կուզյայի ճանապարհորդությունն Է Չինաստանում եւ տեղացի բնակիչների վերաբերմունքը նման «հյուրերի» նկատմամբ: Վագրի ձագը 2014 թվականի աշնանը լողալով անցել Է Ամուրը եւ ճանապարհորդության գնացել Ընդերկնյայի տարածքով: Սակայն, այնտեղ նրան դուր չի եկել եւ արդեն այս տարի նա վերադարձել Է Ռուսաստան: Կենսաբանները նշել են, որ երիտասարդ գիշատիչը թափառական բնավորություն ունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում