Մարզային

«ԹՈՒՄՈ Գյումրի»-ն կգործի սեպտեմբերի 7-ից

2 րոպեի ընթերցում

«ԹՈՒՄՈ Գյումրի»-ն կգործի սեպտեմբերի 7-ից

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԹՈՒՄՈ Գյումրի»-ն կգործի սեպտեմբերի 7-ից: Հունիս-հուլիս ամիսներին կմեկնարկի գրանցման գործընթացը, իսկ մինչ այդ հունիսի 1-ից արդեն մեկնարկել են կողմնորոշիչ հանդիպումները, որոնք կօգնեն երեխաներին ընտրելու ուղղությունը և խմբերը: Նմանատիպ հանդիպումներ նախատեսված են նաև հունիս 8-ին և 15-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «ԹՈՒՄՈ Գյումրի»-ի ղեկավար Նարե Ավագյանը, կողմնորոշիչ հանդիպումները նպատակ ունեն ծանոթացնելու երեխաներին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության, կրթական ճանապարհների հետ, քննարկվում են նաև ադմինիստրատիվ հարցեր:

Պատասխանատուն նաև փաստեց, որ «ԹՈՒՄՈ Գյումրի» կենտրոնի ուսանող կարող են դառնալ նաև երեխաներ հարակից քաղաքներից և գյուղերից: «Սահմանափակում չկա, միակ սահմանափակումը տարիքային է՝ 12-18 տարեկան: Թումոյում նախնական կարող ենք ընդունել 600-1000 երեխա, իսկ հետագայում արդեն կմտածենք ավելացման մասին»,-ավելացրեց Նարե Ավագանը:

«Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 25-ին երրորդ «Թումո» կենտրոնը բացվեց Գյուրիում: Գյումրիի «Թումո»-ն գրեթե ոչինչով չի զիջում Երևանի և Դիլիջանի «Թումո»-ներին:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում