Գավառի մանկատան սաները հյուրընկալվեցին մայրաքաղաքում
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջզագային օրը Գավառի մանկատան սաներն անցկացրին մայրաքաղաք Երեւանում` ընդունելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, Երեւան էին մեկնել Գավառի մանկատան 50 սաներ: Նրանք մասնակցեցին Երեւանի Ազատության հրապարակում անցկացված միջոցառմանը, որտեղ հնչում էր երգն ու երաժշտությունը, հումորը, եւ Հայաստանի տարբեր մարզերի երեխաներին էր միավորել տիրող ջերմությունը: Երեխաներին ողջունել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Մանկատան երեխաները մասնակցեցին նաեւ մայրաքաղաքում կազմակերված այլ միջոցառումների եւ իրենց համար տրված հատուկ ճաշկերույթին»,- հայտնեց Գավառի մանկատան տնօրենը:
Խոսրով Խլղաթյան