Հասարակական

Փրկարարներն դպրոցում և բնակարանում հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ վայր

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն դպրոցում և բնակարանում հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ վայր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջ-փրկարարները հունիսի 1-ին, գնալով ահազանգի հետքերով, հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ վայր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունիսի 1-ին, ժամը 18.38-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղավնաձոր գյուղի դպրոցի շենքում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Հրշեջ-փրկարարներն Աղավնաձոր գյուղի 2-րդ փողոցի թիվ 2 շենքի մուտքի մոտակայքից օձին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Հունիսի 1-ին, ժամը 18.06-ին էլ ահազանգ է ստացվել, որ Երևանի Հին Նորք թաղամասի թիվ 45 տան առաստաղին օձ է նկատվել, անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում