Գյումրիում երեխաների համար միջոցառումեր են կազմակերպել քաղաքապետարանը, ՀԿ-ները և մասնավոր կառույցները
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ : Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա խորհրդով պայմանավորված՝ Գյումրու տարբեր հատվածներում տոնական միջոցառումներ են: Փոքրիկ գյումրեցիներին և քաղաք այցելած հյուրերին ուրախացնելու նպատակով այս անգամ ջանք ու եռանդ չէին խնայել ինչպես քաղաքային իշխանություններն ու հասարակական կազմակերպություններն, այնպես էլ մասնավոր որոշ կառույցներ: Հունիսի 1-ին քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց Գյումրու քաղաքապետարանի ենթակայության «Ծիածան» նախակրթարան, որից հետո Գյումրու քաղաքապետարանի եւ «Անելիք» բանկի համատեղ ջանքերով` Գյումրու Բագրատունյաց այգում բացվեց խաղահրապարակ, իսկ Գյումրու «Անուշարան» հրուշակեղենի գործարանում տոնական միջոցառում ու հյուրասիրություն տեղի ունեցավ ցերեկային եւ գիշերային խնամքի կենտրոնների սաների« նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ: Ավելի ուշ, կենտրոնական հրապարակում մեկնարկեց «Ես եմ արևն իմ աշխարհի» խորագրով համատեղ միջոցառում՝ Գյումրու քաղաքապետարանի եւ «Վորլդ Վիժն Գյումրի ՏԶԾ /տարածքային զարգացման ծրագրի/« «ԱՐՄ ստրոնգ» երիտասարդական« ԱՌՏ երիտասարդական եւ բնապահպանական խորհրդատվական ՀԿ-ների համատեղ կազմակերպմամբ: Միջոցառման շրջանականերում բոլոր երեխաների ճաշակներին համապատասխան կազմակերպվել էին նկարչական, մարզական խաղեր, ցուցադրական ելույթներ, գեղարվեստական խմբերի ելույթներ, անակնկալ հյուրասիրություն: Անակնկալ հրաշալի ծրագրով երեխաներին ուրախացրեց նաև «Գյումրու կոմերցիոն կենտրոն»-ը՝ խաղերով, երգ ու պարով և մուլտհերոսների այցերով:
Արմենուհի Մխոյան