Մարզային

Փրկարարներն Արտաշատում կանխել են ինքնասպանության փորձը

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն Արտաշատում կանխել են ինքնասպանության փորձը

ԱՐՏԱՇԱՏ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզային փրկարարական վարչությունում հունիսի 1-ին ժամը 12:31-ին` ահազանգ է ստացվել այն մասին, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի չգործող «Արտաշատ» հյուրանոցային համալիրի տանիքից քաղաքացին ցանկանում է ցած նետվել` ինքնասպանության նպատակով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` դեպքը կանխելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների եւ տեղի ուժերի համոզիչ, բացատրական աշխատանքի արդյունքում կանխվել է 1964 թվականին ծնված Կ. Մ.-ի ինքնասպանության փորձը:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում