ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերությունն այս տարվա հուլիսի 29-ին կթողարկի Windows 10 գործառնական համակարգի եզրափակիչ տարբերակը՝ Windows 7 եւ Windows 8.1 սարքերի համար անվճար նորացման տեսքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Լենտա.ռու»-ին հայտնել Է Microsoft-ի մի աղբյուր:
Վերջին 14 տարում Windows-ի նոր տարբերակները թողարկվել են հոկտեմբեր – նոյեմբերին, բայց այս անգամ ընկերությունը որոշել Է չսպասել աշնանը: Պլատֆորմը մատչելի կլինի 190 երկրներում:
Windows 10 կվերադառնա «Բանեցում» սովորական մենյուն եւ կհայտնվի Cortana ձայնային օգնականը: Այն հնարավոր կլինի կառավարել ձայնային կամ տեքստային հրամաններով. օգնականը նաեւ կապահովի օգտատիրոջ տարբեր Windows-սարքերում աշխատանքը վերականգնելու հնարավորությունը:
Windows Hello կենսաչափական նույնականացման համակարգը թույլ կտա համակարգ մտնել առանց նշանաբառի, անձնական շարժական սարքերի կենսաչանփական ինքնանույնականացման միջոցով: Նոր պլատֆորմի բաղկացուցիչ մասը կդառնա Office 2016 եւ բրաուզեր Microsoft Edge գրասենյակային հավելվածների փաթեթը. դրա միջոցով կարելի Է վեբ-Էջերում կատարել ձեռագիր նշումներ, դրանք հաղորդակից դարձնել ընկերներին եւ աչքի անցակցնել ընթերցման ռեժիմով:
Windows 10 գործառնական համակարգը ներկայացվել Է 2014 թվականի սեպտեմբերին: Windows 7-ով եւ Windows 8.1-ով համակարգիչներում նոր պլատֆորմը կարելի կլինի տեղակայել անվճար: Մյուս սարքերի համար Windows 10-ը շուկայում կհայտնվի ավելի ուշ՝ մինչեւ այս տարվա վերջը: Ըստ գործառնական համակարգերի գծով Microsoft-ի փոխնախագահ Թերի Մայերսոնի հայտարարության՝ այն սարքերի թիվը, որոնց վրա կտեղակայվի Windows 10-ը, 2018 ֆինանսական տարում կգերազանցի մեկ միլիարդը:
Լուսանկարը` Reuters