92-ամյա ամերիկուհին դարձել Է աշխարհում մարաթոնը հաղթահարած ամենատարեց կինը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկուհի Հարիետ Թոմփսոնը դարձել Է աշխարհում ամենատարեց կինը, որը մարաթոնյան տարածություն Է հաղթահարել: 92-ամյա կինը մայիսի 31-ին Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում մասնակցել Է 42 կիլոմետր երկարությամբ վազքահերթին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NBC հեռուստաալիքին:
«Թոմփսոնը 42 կիլոմետր եւ 195 մետր մրցատարածությունը հաղթահարել Է 7 ժամ, 24 րոպե եւ 36 վայրկյանում»,- ասված Է ալիքի հաղորդագրության մեջ: Նաեւ ընդգծվում Է, որ տարեց տիկնոջ համար դա եղել Է արդեն թվով 16-րդ մարաթոնը:
Վազքահերթի անցկացման օրը Թոմսոնը եղել Է 92 տարեկան եւ 65 օրական: Նախորդ ռեկորդը պատկանում Էր Գլեդիս Բարրիլին, որը մարաթոնն անցել Է 92 տարեկան եւ 19 օրականում:
«Ես զարմացած եմ իմ անձի նկատմամբ համընդհանուր հետաքրքրությունից,- հայտարարել Է Թոմփսոնը վերջնագիծը հատելուց հետո:- Չեմ կարծում, թե արտասովոր բան եմ արել, թեեւ ինձ համար հաճելի Է»: Նա ասել Է, որ ամեն տարի իր մերձավորներին եւ ծանոթներին խոստանում Է «ավարտել մարզական կարիերան», սակայն, նրա խոսքով՝ իրեն ոչ մի կերպ չի հաջողվում դա անել:
Այս տարի Սան Դիեգոյի մարաթոնին մասնակցել Է 25 հազար մարդ աշխարհի 43 երկրներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: