Խճանկար

ՌԴ-ն պահանջել է Մեծ Բրիտանիայից աճուրդից հանել Այվազովսկու գողացված կտավը

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն պահանջել է Մեծ Բրիտանիայից աճուրդից հանել Այվազովսկու գողացված կտավը

ՄՈՍԿՎԱ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիա` պահանջելով, որ այդ երկրում աճուրդից հանվի Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը, որը մասնավոր հավաքածուից գողացվել է 20 տարի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան:

«Խոսքը Միացյալ Թագավորության խոշոր աճուրդային տներից Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը աճուրդներից հանելու մասին է: Այն Մոսկվայում գողացել էին 1997 թվականին՝ մասնավոր հավաքածուից»,- ասել է նա:

Ալեքսեևան ընդգծել է, որ Ինտերպոլի ռուսական բյուրոն հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին այս հարցում օգնություն ցուցաբերելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում