Հայ երիտասարդը 16 անց տարի անց գտել է դպրոցական տարիքում իրեն նվերների տուփ ուղարկած իռլանդացի աղջկան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսանչորսամյա իռլանդուհի Քլեր Ֆահիննանակնկալ շնորհակալական նամակ է ստացել հայ երիտասարդից, ում դեռևս 1999 թվականին դպրոցական ծրագրի շրջանակներում նվերների տուփ էր ուղարկելˋ զարգացող երկրների երեխաներին օգնելու ծրագրի շրջաբնակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով իռլանդական The Independent-ը, այս մասին իռլանդուհին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: «Երբ ես 8 տարեկան էի, զարգացող երկրների երեխաների համար նվերներով լի տուփեր էինք ուղարկում, որտեղ մատիտների, ձեռնոցների և լիքը այլ մանր-մունր իրերի հետ դրել էի նամակ: Այս առավոտˋ 16 տարի անց, ես նամակ ստացա հայաստանցի մի մարդուց, ով նշում է, որ այս ողջ ժամանակահատվածում ինձ է փնտրելիս եղելˋ որպեսզի նվերի տուփի համար շնորհակալություն հայտնի: Նա լուսանկարել է իմ երկտողը և ուղարկել այս հաղորդագրությունը: Սա հրաշալի է»,- գրել է Ֆահինը:

Հայաստանի բնակիչ Արսեն Խաչատրյանը 16 տարի պահել է կոշիկի տուփը, որի մեջ դրված են եղել նվերները և նամակը, ուր ութամյա աղջնակը խնդրել էր նվերն ստացողին իրեն ուղարկել իր լուսանկարը: Արսեն Խաչատրյանը Քլերին գտել է «Ֆեյսբուք»-ի միջոցով, նրան ուղարկել է նամակի լուսանկարը: «Ես միշտ ցանկացել եմ իմ երախտագիտությունը հայտնել նվերի տուփի համար»,- ասել է Խաչատրյանը:

Հայերեն

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք