Խճանկար

Օքսֆորդի համալսարանն առաջին անգամ կունենա կին ռեկտոր

1 րոպեի ընթերցում

Օքսֆորդի համալսարանն առաջին անգամ կունենա կին ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օքսֆորդի համլսարանն առաջին անգամ կունենա կին ռեկտոր. մայիսի 28-ին Շոտլանդիայի Սենտ Էնդյուս հնագույն համալսարանի ղեկավար Լուիզա Ռիչարդսոնի թեկնածությանը հավանություն Է տրվել այդ նշանավոր պաշտոնի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 1230 թվականին ռեկտորի առաջին ընտրությունների պահից ի վեր համալսարանը գլխավորել են սոսկ տղամարդիկ: Ռիչարդսոնը ռեկտորի պաշտոնում կփոխարինի Էնդրյու Համիլտոնին, որը կգլխավորի Նյու Յորքի համալսարանը: Պարտականությունների կատարմանը նոր ռեկտորը ձեռնամուխ կլինի 2016 թվականի հունվարից:

Պրոֆեսոր Ռիչարդսոնը, քաղաքագետ Է, քաղաքական հետազոտությունների, անվտանգության եւ ահաբեկչության հիմնախնդիրների բնագավառի մասնագետ, ահաբեկչության հիմնախնդրին նվիրված գրքերի հեղինակ: Նոր ռեկտորը ծնվել եւ մեծացել Է Իռլանդիայում, քոլեջն ավարտվել Է Դուբլինում, ավելի ուշ սովորել Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի համալսարանում եւ Հարվարդի համալսարանում: Սենտ Էնդյուսի համալսարանը գլխավորել Է 2009 թվականից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում