Արքայազն Ուիլյամը ուզում է որդուն տեսնել «Աստոն Վիլլա» ֆուտբոլային ակումբի երկրպագու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը, ով «Աստոն Վիլլա» ֆուտբոլային ակումբի երկրպագուն է, հուսով է, որ իր որդին` արքայազն Ջորջը, կհետևի իր օրինակին:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովThe Telegraph-ը, այս մասին նա նշել է Match of the Day ծրագրի հաղորդավարի հետ հարցազրույցում` խոստովանելով, որ հիանալի կլինի, եթե ապագայում Ջորջի հետ ֆուտբոլային հանդիպումների ներկա գտնվեն: Արքայազն Ուիլյամը նշել է, որ ցանկանում է որդուն ֆուտբոլի տանել, սակայն այդ հարցը պետք է քննարկի կնոջ` Քեյթ Միդլթոնի հետ: Նրա խոսքով՝ դեռ վաղ է երեխային տանել ֆուտբոլի, քանի որ նա ընդամենը 22 ամսական է:

Արքայադուստր Շարլոտայի ծնվելուց հետո սա արքայազն Ուիլյամի առաջին հարցազրույցն է: Այն հարցին, թե արդյոք նա կաջակցի՞ իր երեխաներին դառնալ «Աստոն Վիլլա»-ի երկրպագու, նա նշել է, որ պետք է թույլ տալ երեխաներին ինքնուրույն որոշել:

«Իհարկե, Ջորջը կարող է երկրպագել այն թիմին, որին ցանկանում է, սակայն, եթե երկրպագի «Վիլլա»-ին, դա հիանալի կլինի»,- նշել է նա:

Հայերեն English

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը