ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դքսուհին` Քեյթ Միդլթոնը, ծննդաբերությունից հետո չի շտապում երևալ հասարակության մեջ, սակայն հայտնի է դարձել, թե երբ նա պաշտոնապես կհայտնվի հանրության շրջանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը մտադիր է ընդունելություն կազմակերպել իր 89-ամյակի առիթով: Բրիտանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդտեղ կլինեն նաև Քեմբրիջի դուքսն ու դքսուհին:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Քեյթ Միդլթոնը նախատեսում է հետծննդյան արձակուրդում մնալ երեք ամիս, իսկ նրա ամուսին Ուիլյամն աշխատանքի կանցնի հունիսի սկզբին:
Այժմ ամուսիններն իրենց երեխաների` արքայազն Ջորջի և արքյադուստր Շարլոտայի հետ բնակվում են Նորֆոլկում գտնվող իրենց նստավայրում: