Մարզային

Սևանում և Գավառում գրանցվել է ուժեղ պտտահողմ

1 րոպեի ընթերցում

Սևանում և Գավառում գրանցվել է ուժեղ պտտահողմ

ԳԱՎԱՌ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզի Գավառի և Սևանի տարածաշրջաններում մայիսի 28-ին, ժամը 15:30-16:00-ի սահմաններում ավերիչ ուժի պտտահողմ է գրանցվել: Ւնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից, քամու արագությունը Սևանի տարածքում կազմել է 22, Գավառի տարածքում՝ 10-15 մետր/վայրկյանում:

Պտտահողմը վնասել է Սևանի մարզադպրոցի 240 քմ մակերեսովթիթեղապատ տանիքը՝ պոկելով և ցած շպրտելով այն: Ավելի քան 10-15 րոպե փոշու ամպը բարձրացել է բնակավայրերով մեկ: Այլ վնասների մասին առայժմ ճգնաժամային կենտրոնում ահազանգեր չեն ստացվել:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում