Խճանկար

Պուտինի վագրը հեռանում Է իր հարսնացուից

2 րոպեի ընթերցում

Պուտինի վագրը հեռանում Է իր հարսնացուից

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բորիս անունով վագրը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ազատ Էր արձակվել Մերձամուրում, սկսել Է հեռանալ Իլոնա Էգ վագրի բնակության վայրից, որն ավելի վաղ ակտիվորեն ձեռնամուխ Էր եղել զուգընկեր գտնելուն: Կենդանաբանները հուսով Էին, որ արուն եւ Էգը կհանդիպեն եւ սերունդ կտան, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Ինչպես պատմել Է «Ամուրոխոտ» վարչության կենդանական աշխարհի պահպանության բաժնի պետի տեղակալ Նիկոլայ Ստեպանովը, վագրը լքել Է Բուրեյսկի շրջանը, որտեղ ապրում Է Էգ վագրը, եւ ուղեւորվել հյուսիս-արեւմուտք: Այժմ Բորիսը գտնվում Է Օկտյաբրսկի շրջանի հյուսիսում: «Սակայն դժվար Է ասել, թե վագրերը ինչ երթուղի կընտրեն հետագայում: Նրանց հանդիպելու շանսերը պահպանվում են»,-նշել Է Ստեպանովը:

Նրա խոսքով՝ շրջանային իշխանությունները նախազգուշացված են գիշատչի տեղափոխությունների մասին: Տեղի բնակչությանը հանձնարարված Է շներին անտառ չտանել, որպեսզի նրանք վագրին հարձակվելու չհրահրեն: Արգելվում Է մոտենալ կենդանիների մնացորդներին, քանի որ դրանք կարող են Բորիսի որսը լինել:

Անցալ տարվա մայիսին Պուտինի մասնակցությամբ ամուրյան տայգայում ազատ Էին արձակվել Իլոնա, Բորիս եւ Կուզյա վագրերը: Կենդանիներին վզակապ են հագցրել, որոնք թույլ են տալիս արբանյակի օգնությամբ հետեւել նրանց տեղափոխություններին: Կուզյան անցել Էր Չինաստանի տարածք, բայց դեկտեմբերին վերադարձել Էր Ռուսաստան:

Լուսանկարը` kremlin.ru

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում