Խճանկար

Գիտնականները հայտնաբերել են մարդու եւս մեկ հնարավոր նախնու, որն ապրել է 3,5 մլն տարի առաջ

1 րոպեի ընթերցում

Գիտնականները հայտնաբերել են մարդու եւս մեկ հնարավոր նախնու, որն ապրել է 3,5 մլն տարի առաջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթովպիայում հայտնաբերվել են հին մարդու մնացորդներ, որն ապրել է մոտավորապես 3,5 մլն տարի առաջ եւ տարբերվել է գիտությանը հայտնի նախնադարյան մյուս տեսակներից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես հաղորդվում է Nature հանդեսում, գիտնականները Եթովպիայի Աֆարի շրջանում հայտնաբերել են նախապատմական մարդու ծնոտի ոսկորներ ու ատամներ:

Հետազոտողներն այդ տեսակին տվել են Australopithecus Deyiremeda անվանումը, որը տեղի բնակիչների լեզվով նշանակում է «մերձավոր ազգական»:

Գիտնականներն ընդգծում են, որ այդ գտածոն խոսում է մեր նախնիների տեսակների ավելի մեծ բազմազանության մասին, քան ավելի վաղ ենթադրվում էր:

Լուսանկարը` Reuters

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում