Մարզային

Փորձագետները Գյումրիում երիտասարդների վիճակի վերլուծություն են իրականացրել

2 րոպեի ընթերցում

Փորձագետները Գյումրիում երիտասարդների վիճակի վերլուծություն են իրականացրել

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ՝ Գյումրիում անցկացվել է համապարփակ հետազոտություն՝ համայնքային երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունների բացահայտման նպատակով: Զեկույցն ամփոփում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Գյումրու երիտասարդական խորհուրդ» փորձագիտական խմբի համագործակցությամբ իրականացրած «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» ծրագրի շրջանակներում անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի նախագահ Արթուր Նաջարյանը, զեկույցը ներառում է հարցումների, ֆոկուս խմբերի և հարցազրույցների տվյալներ և դրանց առաջնային վերլուծություններ, վեր են հանված Գյումրու երիտասարդական քաղաքականության գերակայությունները« երիտասարդական հիմնախնդիրներն ու հնարավորությունները, ներկայացված են տեղական երիտասարդական քաղաքականության իրականացման մեխանիզմների վերաբերյալ մշակված առաջարկություններ: «Իրականացված հետազոտական ծրագրի շրջանակներում վեր են հանվել երիտասարդներին մտահոգող խնդիրները: Հավաքագրված տվյալների հիման վրա մշակվել եւ առաջարկվել երիտասարդական քաղաքականության բարեփոխումների փաթեթը: Զեկույցը կարող է դառնալ համայնքի կողմից երիտասարդության քաղաքականության մշակման կարևոր գործիք՝ հնարավորություն տալով իրականացնել երիտասարդության խնդիրների տեղական քաղաքականություն: Աշխատանքը նախատեսված է ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների« երիտասարդական կազմակերպությունների« երիտասարդության խնդիրներով հետաքրքրված փորձագետների և անհատների համար»,- նշեց Արթուր Նաջարյանը:

Խոսելով հետազոտությունների արդյունքների մասին՝ նա նշեց, որ Գյումրիում երիտասարդությունն ունի ոչ միայն զբաղվածության, այլ նաև ժամանցի լուրջ խնդիր:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում