Խճանկար

FAO-ն աշխարհում սովյալների թվի կրճատում Է արձանագրել

2 րոպեի ընթերցում

FAO-ն աշխարհում սովյալների թվի կրճատում Է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակում սովյալների թիվը շարունակում Է կրճատվել եւ ներկայում կազմում Է 795 միլիոն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները տեղ են գտել ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԻՖԱԴ) եւ Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)՝ մայիսի 27-ին Հռոմում հրապարակված տարեկան զեկույցում:

Աշխարհի զարգացող տարածաշրջաններում սովից տառապողների թիվը նվազել Է մինչեւ բնակչության 12,9 տոկոսը: «Այսպիսով, երկրների մեծամասնությունը՝ 129-ից 72-ը, հասել են Հազարամյակի նպատակներին, որոնք նախատեսում են 1990 թվականի համեմատությամբ 2015 թվականին սովյալների թվի կիսով չափ նվազեցում»,- ասված Է զեկույցում:

Այս առումով առանձնակի հաջողության են հասել Ասիայի, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրները: Միեւնույն ժամանակ Աֆրիկայի երկրներում, չնայած հարաբերական առաջընթացին, սովի դեմ պայքարին խոչընդոտում են այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են բնական համաղետները, հիվանդությունները, քաղաքական անկայունությունը եւ ռազմական հակամարտությունները: «Այս պահին սով Է արձանագրված Աֆրիկայի 24 երկրներում, ինչը կրկնակի ավելի Է քան 1990 թվականին»,- նշված Է զեկույցում:

«Սովի դեմ պայքարի ուղղությամբ Հազարամյակի նպատակներին հասնելու հաջողությունները ցույց են տալիս, որ դա միանգամայն իրագործելի խնդիր Է: Մենք պետք Է հասնենք «զրոյական սովի» սերնդին: Այս նպատակին հասնելը պետք Է լինի զարգացման այն քաղաքականության կենտրոնում, որը կսահմանվի այս տարի»,- նոր տվյալները մեկնաբանել Է ՖԱՕ-ի գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանու դա Սիլվան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում