Խճանկար

ԱՄՆ-ում երկթաթ փիսիկը Instagram-ի աստղ Է դարձել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում երկթաթ փիսիկը Instagram-ի աստղ Է դարձել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատվի ձագը, որը բնածին արատի պատճառով լույս աշխարհ Է եկել առանց առջեւի երկու թաթերի, դարձել Է Instagram-ի աստղ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին, մեկ ամսվա ընթացքում կենդանու ակաունտին բաժանորդագրվել Է ավելի քան 50 հազար մարդ:

Կենդանու տերը՝ Ջեկի Դիք Էյկին, պատմել Է, որ կատվին կենդանիների ապաստարանից վերցրել Է 2014 թվականի հոկտեմբերին: Նա կատվին անվանել Է Lil’ Bunny Sue Roux («Ճագարի ձագ Սյու Ռու»):

Էյկին ասել Է, որ Ռուն, ինչպես սովորաբար կատվին անվանում Է տերը, գրեթե անմիջապես հարմարվեց եւ սովորեց շատ արագ տեղաշարժվել: Բացի այդ, երբ նրան հարկավոր Է արագ շարժվել, Ռուն ցատկում Է հետեւի թաթերով, ինչպես ճագարը կամ կենգուրուն: Տիրոջ խոսքով՝ ապագայում կատվին հարկավոր կլինի առջեւի թաթերի պրոթեզ տեղադրել, քանի որ մշտական ցատկերը կարող են բացասաբար ազդել կենդանու առողջության վրա:

Չնայած բնածին հիվանդությանը, կենդանու առօրյան շատ չի տարբերվում մյուս կատուններից: «Ռուն սիրում Է ուտել, քնել՝ մեկնելով հետեւի թաթերը, չարաճճիություն անել խաղալիք մկնիկի հետ, պատուհանից դիտել ճնճղուկներին եւ լիզել իմ քիթը»,-նշել Է Էյկին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում