ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի 55-ամյա բնակիչ Գաո Բինգոն համաշխարհային ռեկորդ է սահմանել` իրեն պատելով մեկ միլիոն մեղուներով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այսպես կոչված «հագուստի» ընդհանուր քաշը կազմել է մոտ 110 կգ:
Ռեկորդակիրը ռեկորդ սահմանելու ժամանակ երկու հազար խայթոց է ստացել:
Գաո Բինգոն մեղուների հայտնի մասնագետ է, և նրան կոչում են «թիվ առաջին մեղվաբույծ», նույնիսկ «մեղուների արքա»:
Առաջին հայացքից դժվար է կռահել, որ մեղուների տակ մարդ է գտնվում: Միայն կարելի է հասկանալ ծխախոտից, քանի որ ռեկորդ սահմանելու ժամանակ Գաո Բինգոն ծխել է:
Նա բավական լավ է պատրաստված եղել պաշտոնական փորձին, մինչ այդ ավելի քան 60 փորձ էր կատարել: