Մարզային

Արարատի մարզի չորս համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի չորս համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

ԱՐՏԱՇԱՏ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզկենտրոն Արտաշատում եւ Մրգավան համայնքում հունիսի 7-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ: Նույն օրը մարզի Դիտակ եւ Դվին համայնքներում տեղի կունենան նաեւ ավագանու ընտրություններ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ալինա Լալայանն ասաց, որ Արտաշատում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված է մեկ թեկնածու՝ անկուսակցական Արգամ Հովիկի Աբրահամյանը: Մյուս երկու թեկնածուները` Հովհաննես Ղազարյանը եւ Գարեգին Համբարձումյանը հրաժարվել են քվերակվելուց:

Լալայանը նշեց, որ Մրգանուշ համայնքում առաջադրված է նախկին գյուղապետ, ՀՅԴ անդամ Մանվել Սարգսյանը:

Արտաշատում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 22 հազար 300 է, իսկ Մրգանուշում` 1366:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում