Մարզային

Արգամ Աբրահամյանը խոստանում է ականջալուր լինել բոլոր առաջարկություններին

3 րոպեի ընթերցում

Արգամ Աբրահամյանը խոստանում  է ականջալուր լինել բոլոր առաջարկություններին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը գրանցվելով «Ֆեյբուք» սոցիալական ցանցում՝ իր առջև խնդիր է դնում բաց և ուղիղ շփման ինչպես իր համաքաղաքացիների, այնպես էլ լրատվամիջոցների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Արգամ Աբրահամյանը գրել է ֆեյբուքյան իր նորաբաց էջում:

Արտաշատի քաղաքապետի թեկնածուն մասնավորապես գրել է.

«Սիրելի՛ ֆեյսբուքյան ընկերներ,

Սիրելի՛ արտաշատցիներ,

Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ես առաջադրել եմ իմ թեկնածությունը Արտաշատի քաղաքապետի ընտրություններում: Գրանցվելով ֆեյսբուք սոցիալական ցանցում` ես խնդիր եմ դնում բաց և ուղիղ շփման ինչպես իմ համաքաղաքացիների, այնպես էլ լրատվամիջոցների հետ: Օգտագործելով համացանցի հնարավորությունները՝ ներկայացնելու եմ իմ տեսակետներն ու պատկերացումները, իմ սիրելի Արտաշատի ապագայի մասին իմ տեսլականը և խնդրում եմ բոլորիդ ներկայացնելձեր առաջարկներն ու մոտեցումները, ձեր քննադատություններն ու հորդորները: Վստահ եղեք` դրանք չեն մնա օդում, և ձեր կարծիքները ներկայացված կլինեն իմ ապագա ծրագրերում:

Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, ներկայացրեք ձեզ հուզող հարցադրումներն ու խնդիրները՝ վստահ լինելով, որ ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին և հետամուտ կլինեմ ձեր կողմից բարձրացվող բոլոր խնդիրներին, բայց խնդրում եմ հաշվի առնել, որ ես նոր եմ մուտք գործում հասարակական - քաղաքական ասպարեզ և կարծում եմ, որ կարող եք նաև ինձ աջակցել և օգնել ձեր խորհուրդներով: Հայոց երբեմնի մայրաքաղաք Արտաշատի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում շարունակելու եմ բաց և ուղիղ շփումներով ծառայել իմ քաղաքին:

Սիրելի՛ ֆեյսբուքյան ընկերներ, շնորհակալ կլինեմ, եթե ինձ ընդունեք ձեր ֆեյսբուքի ընտանիք այնպիսին, ինչպիսին ես կամ: Ես հպարտ եմ իմ ընտանիքով, հպարտ եմ, որ Հովիկ Աբրահամյանի որդին եմ, բայց պետք է խնդրեմ, որ ինձ ընդունեք որպես սեփական որոշումներ կայացնող, սեփական քայլերի համար պատասխանատու Հայաստանի քաղաքացի Արգամ Աբրահամյան: Խոստանում եմ պատասխանտու լինել իմ բոլոր արած ու չարած գործերի համար:

Խնդրում եմ իմ առաջին ստատուսը խիստ չդատել...»:

Արտաշատի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենա հունիսի 7-ին: Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն միակն է կայանալիք ընտրություններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում