Մարզային

Գանձակում վարելահողերը ցանվել են ավելի քան 90 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Գանձակում  վարելահողերը ցանվել են ավելի քան 90 տոկոսով

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում մայիսի 25-ի դրությամբ ավարտվել է գարնանացանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը, այս տարի մշակվել է գյուղի վարելահողերի ավելի քան 90 տոկոսը:»Գանձակում այս տարի կատարվել է 1000 հեկտար ցանք, որից 700 հեկտարը զբաղեցնում են գարնանացան գարու, 200 հեկտարը` կարտոֆիլի եւ մոտ 100 հեկտարը` աշնանացան ցորենի ցանքերը: Մոտ 50 հեկտար զբաղեցնում են բազմամյա խոտաբույսերը: Չմշակված են մնում միայն բարձրադիր գոտու որոշ վարելահողեր, որոնց մշակությունը նվազ եկամտաբեր է»,-նշեց համայնքի ղեկավարը:

Վարելահողերի նման ծավալի մշակման հետ մեկտեղ Գանձակում ավելացել է նաեւ անասնագլխաքանակը: Նույն աղբյուրի համաձայն` Գանձակում 2015 թվականի մայիսին հաշվառվել է 2000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որի ուղիղ կեսը կթու կովեր են: Նախորդ տարվա համեմատ Գանձակում խոշորի գլխաքանակն ավելացել է 130-ով:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում