Խճանկար

Համակարգիչներն առաջիկա տասնամյակում կսովորեն սիրախաղ անել

1 րոպեի ընթերցում

Համակարգիչներն առաջիկա տասնամյակում կսովորեն սիրախաղ անել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսոր Ջեֆրի Հինթոնը խոստացել Է, որ առաջիկա տասնամյակում համակարգիչները կսովորեն մտածել մարդու նման, եւ այդ թվում սիրախաղ կանեն: Դրանում նրանց կօգնի ալգորիթմների նոր դասը, որի մշակումը Հինթոնն այժմ կատարում Է Google ընկերության համար: Ծրագրի Էությունը գիտնականը պարզաբանել Է The Guardian թերթին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պատմել Է Հինթոնը, իր ալգորիթմի աշխատանքի սկզբունքը հիմնվում Է այն բանի վրա, որ յուրաքանչյուր բառի կցվում Է թվերի հավաքակազմ (այն Է վեկտոր), որը որոշում Է դրա դիրքը տեսական «իմաստային տարածությունում»: Նախադասությունը կարելի Է դիտարկել որպես այդ բառերի միջեւ միացնող գիծ, եւ իր հերթին, նաեւ հանգեցնել թվերի հավաքակազմի կամ «մտքի վեկտորի»:

Գիտնականի կարծիքով՝ շատ բարդ կլինի համակարգչին սովորեցնել հասկանալու հեգնանքը, սակայն սիրախաղին համապատասխանող ծրագիր ստեղծելը շատ ավելի հեշտ Է: «Հնարավոր Է՝ սկզբում այն շփվի բավականին ուղղամտորեն, առանց ակնարկների»,- վերապահություն Է արել նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում