Խճանկար

Դեպարդյեն պատրաստ է մեռնել Ռուսաստանի համար

2 րոպեի ընթերցում

Դեպարդյեն պատրաստ է մեռնել Ռուսաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, որը ՌԴ-ի քաղաքացիություն է ստացել, հայտարարել է. որ պատրաստ է մեռնել Ռուսաստանի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Դեպարդյեն ասել է Vanity Fair հանդեսին տված հարցազրույցում, որից մեջբերումներ է արել Voici ֆրանսիական հրատարակությունը:

«Ես պատրաստ եմ մեռնել Ռուսաստանի համար, որովհետեւ այնտեղ մարդիկ ուժեղ են: Ես չեմ ցանկանում հիմարի պես մեռնել ներկայիս Ֆրանսիայում»,- ասել է Դեպարդյեն: Ընդ որում նա նաեւ նշել է, որ երբեք իրեն ֆրանսիացի չի զգացել եւ երբեք չի ընդունել այն արժեքները, որոնցով իրեն դաստիարակել են: «Ես ոչ մի բանի չեմ հավատում, հատկապես՝ ինձ: Երբեմն գիշերն անկողնուս մեջ ցանկանում եմ հավերժ քուն մտնել»,- հավելել է Դեպարդյեն:

Ավելի վաղ Դեպարդյեն Կաննի կինոփառատոնում խոստովանել է, որ համակրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա նաեւ նշել է, որ չի սիրում պատերազմը եւ ցնցված է Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից: «Ես քաջածանոթ էի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյին: Ես շատ եմ սիրում ուկրաինացիներին, բայց հակամարտությունների քննարկումն իմ իրավասության մեջ չի մտնում (…) Ես չեմ սիրում պատերազմը, չեմ սիրում հակամարտություններ, քանի որ դրանք բերում են մարդկանց մահվան»,- ընդգծել է դերասանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում