Էջմիածնի մայրուղու գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն
1 րոպեի ընթերցում
![Էջմիածնի մայրուղու գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/05/806781.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 26-ին՝ ժամը 09.52-ին, ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ջրատար: