Մարզային

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցը կունենա նորակառույց շենք

1 րոպեի ընթերցում

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցը կունենա նորակառույց շենք

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի թիվ 2 միջնակարգ դպրոցը կունանա նորակառույց շենք եւ կրթական ամենաարդիական պայմաններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը, նոր դպրոցական շենքը կկառուցվի Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով` 2 միլիոն 970 հազար ԱՄՆ դոլարի ներդրմամբ: «Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցն ընդգրկված է Ասիական զարգացման բանկի «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ներդրումային ծրագրում»: Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի ներկայիս շենքը, որը կառուցվել է 1966 թվականին, 964 աշակերտական տեղով, վթարային է եւ վերականգնման եւ ուժեղացման համար ոչ ենթակա: Նորակառույց դպրոցական շենքը, որը կբարձրանա դպրոցի մարզահրապարակի մի մասում, կշահագործվի 660 աշակերտական տեղով: Մեկ աշակերտի հաշվով դպրոց կառուցելու համար պետությունը ծախսելու է 4500 դոլարին համարժեք դրամ»,-նշեց բաժնի վարիչը: Դպրոցական նորակառույց շենքի նախագծման եւ շինարարական աշխատանքների ժամկետները կհստակեցվեն առաջիկայում:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում