Խճանկար

Աշխարհում ամենահայտնի գարեջուրը չինական Snow Beer-ն է

1 րոպեի ընթերցում

Աշխարհում ամենահայտնի գարեջուրը չինական Snow Beer-ն է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Snow Beer գարեջուրը համարվել է ամենահայտնին աշխարհում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, վարկանշային աղյուսակը կազմել են Euromonitor հետազոտական ընկերության փորձագետները: Երկրորդ հորիզոնականը կրկին չինական բրենդ է` Tsingtao, իսկ երրորդ տեղում է ամերիկյան Bud Light գարեջուրը:

Ընկերության մասնագետները վարկանշային աղյուսակը կազմել են` հիմնվելով համաշխարհային շուկայում արտադրողներին պատկանող բաժնետոմսերի վերաբերյալ տվյալների հիման վրա:

Եվրոպական հայտնի Heineken գարեջուրը զբաղեցրել է յոթերորդ տեղը:

Լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի.

1. Snow (Չինաստան)

2. Tsingtao (Չինաստան)

3. Bud Light (ԱՄՆ)

4. Budweiser (ԱՄՆ)

5. Skol (Բրազիլիա)

6. Yanjing (Չինաստան)

7. Heineken (Նիդերլանդներ)

8. Harbin (Չինաստան)

9.Brahma (Բրազիլիա)

10. Coors Light (ԱՄՆ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում