Խճանկար

Մեծ Բրիտանիայում օրանգուտանգները սովորել են սելֆի անել

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում օրանգուտանգները սովորել են սելֆի անել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Բլեքփուլ քաղաքի (Լանկաշիրի կոմսություն) կենդանաբանական այգու օրանգուտանգների զույգը սովորել Է օգտվել տեսախցիկից եւ սելֆի անել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է կենդանաբանական այգու կայքը: Նշված Է, որ կենդանիները դյուրակիր խցիկն ստացել են #ORANGSELFIE ակցիայի շրջանակներում, որի ընթացքում կենդանաբանական այգու այցելուներին առաջարկվում Է համատեղ նկարվել պրիմատների հետ:

Այն բանից հետո, երբ խցիկը հայտնվել Է մեծավանդակում, երկու Էգ օրանգուտանգները՝ Սամերը եւ Չերին, շուրջ երկուրոպեանոց տեսագրություն են նկարահանել: Տեսագրության մեջ երեւում Է, որ Չերին օբյեկտիվը մի քանի անգամ ուղղում Է իր վրա եւ կեցվածք ընդունում:

Կենդանաբանական այգու աշխատակիցները հայտնել են, որ սարքը հաջողվել Է հետ վերցնել միայն փոխարենը կապիկներին բանան առաջարկելով: «Մեզ համար հետաքրքիր Էր տեսնել, թե ինչ տեղի կունենա, եթե աշխարհի ամենուժեղ եւ խելացի պրիմատներից մեկին խցիկ տանք»,- ասված Է կենդանաբանական այգու կայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում