Խճանկար

Անջեյ Դուդան ընտրություններում հաղթելուց հետո առաջին օրն սկսել Է մետրոյի մոտ սուրճ բաժանելով

1 րոպեի ընթերցում

Անջեյ Դուդան ընտրություններում հաղթելուց հետո առաջին օրն սկսել Է մետրոյի մոտ սուրճ բաժանելով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում կայացած նախագահական ընտրությունների ելքահարցումների արդյունքներով հաղթած՝ «Օրենք եւ արդարություն» ընդդիմադիր կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան ընտրություններից հետո իր առաջին օրն սկսել Է Լեհաստանի մայրաքաղաքի բնակիչներին սուրճ բաժանելով: Մետրոյի Ցենտրում կայարանի մոտ այդ ակցիայի շրջանակներում նա շփվել Է քաղաքացիների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահական ընտրությունների՝ մայիսի 24-ին կայացած երկրորդ փուլի ընթացքում Դուդան, ելքահարցման տվյալներով՝ Լեհաստանի գործող ղեկավարից առաջ Է անցել քվեների 4 տոկոսով: Դուդայի հաղթանակը հաստատում են նաեւ Պետական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներն այն քվեաթերթիկների հաշվումից հետո, որոնք ստացվել են 51 տարածաշրջանային ընտրական հանձնաժողովներից 12-ից: Ընտրությունների վերջնական արդյունքները Պետական ընտրական հանձնաժողովը կամփոփի մայիսի 25-ի երեկոյան:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Դուդան պաշտոնը կստանձնի օգոստոսի 6-ին պաշտոնակալության արարողությունից հետո, քանի որ այդ օրը կավարտվեն Կոմորովսկու լիազորությունները:

Լուսանկարը` EPA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում