ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հերացու փողոցի վերգետնյա անցումից ամրացված գովազդային վահանակի թուլանալու հետևանքով մայիսի 24-ին վահանակի պաստառն ընկել է Դ. Ա.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 20 TO 480 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են գովազդային վահանակի պաստառը: