Մարզային

Գեղարքունիքի մարզում կատարվել է 17 հազար հեկտար հացահատիկի եւ 9 հազար հեկտար կարտոֆիլի ցանք

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում  կատարվել է 17 հազար հեկտար հացահատիկի եւ 9 հազար հեկտար կարտոֆիլի ցանք

ԳԱՎԱՌ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսություններում մայիսի երկրորդ կեսից հետո լայն թափով ընթանում են գարնանացանի աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, մայիսի 23-ի դրությամբ մարզի համայնքներում արդեն կատարվել է մոտ 17 հազար հեկտար գարնանացան գարու, 500 հեկտար գարնանացան ցորենի, 9 հազար հեկտար կարտոֆիլի ցանք: «Այս տարի բերքի տակ կունենանք մոտ 75 հազար հեկտար ցանքատարածություններ, եւ եթե արտակարգ պատահարներ չլինեն, սպասում ենք նաեւ բերքառատ տարի՝ նախորդ գյուղատնտեսական տարվա բարձր ցուցանիշները պահպանելու եւ ավելացնելու ակնկալիքով»,-նշեց Վանիկ Հոնհաննիսյանը:

Գարնանացան գարու ցանքերը կկազմեն մինչեւ 21 հազար, գարնանացան ցորենի ցանքերը՝ 1300, կարտոֆիլի ցանքերը՝ 15 հազար հեկտար: Բանջարբոստանային մյուս մշակաբույսերի ցանքերը կկազմեն մոտ 3 հազար հեկտար: Կերային մշակաբույսերի ցանքն արդեն ավարտված է: Տնտեսությունները հիմնականում ապահովված են սերմացուներով, դիզվառելիքով, պարարտանյութերով, վարող ու ցանող մեխանիզմների մատչելի ծառայությունների մատուցմամբ: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում գարնանացանը Գեղարքունիքում կավարտվի հունիսի առաջին տասնօրյակի ընթացքում:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում