Հայաստանի ազգային պատկերասրահում Գավառի նկարիչների համար անցկացվեցին վարպետաց դասեր

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահի տնօրինության նախաձեռնությամբ եւ Գավառի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ Գավառի արվեստի դպրոցի գեղարվեստի բաժնի, Մանկապատանեկան ստեղծագործական եւ Ուսուցողական կենտրոնների գեղանկարչության բաժինների 15 սաներ մայիսի 22-ին այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, պատկերասրահում երեխաները ծանոթացան հանրահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կյանքին եւ գործերին, դիտեցին ծովանկարչի համաշխարհային հռչակ ունեցող կտավները: Սաներին ուղեկացում էին վերահիշյալ կենտրոնների եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներն ու խմբակավարները: Երեխաները եղան նաեւ Պատկերասրահի հայկական բաժնում, այցելեցին 1915 թվականի Հայոց մեծ եղեռնը ներկայացնող վկայութունների ցուցադրության բաժին:

Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակիցները Հակոբ Գյուրջինյանի սրահում սաների հետ անցկացրեցին վարպետաց դասեր, որի շրջանակներում գավառցի աշակերտները վրձնով նկարեցին Հակոբ Կոջոյանի քանդակները, ինչպես նաեւ ծանոթացան Գյուրջինյանի կյանքին ու գործունեությանը:

Պատկերասրահի աշխատակիցները նշեցին, որ Գավառի պատանի նկարիչներն ունեն կերպարվեստի ոլորտում զարգանալու լուրջ հեռանկարներ:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում