Մարզային

Շիրակի մարզում հաշվարկում են կարկտահարության վնասները

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում հաշվարկում են կարկտահարության վնասները

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանում ձևավավորված մասնագիտական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել մայիսի 22-ին երեկոյան մարզի կարկտահարությունից տուժած համայնքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, կարկուտից տուժել են հիմնականում Ջաջուռ« Մեծ Սարիար և Կրաշեն համայնքները: Այս համայքներում հիմնականում վնասված են բանջարաբոստանային կուլտուրաները, սածիլները, այգիները: Իսկ սելավի հետևանքով տվյալ համանքներում ջուրը լցվել է տներն ու անասնագոմերը, կարկուտը նաև կոտրել է ապակիներ, տանիքներ: «Հանձնաժողովն արդեն առավոտյան ուսումնասիրել է տվյալ համայքները: Բոլոր համայքներում վնասը հասնում է մինչև 50 տոկոսի: Տվյալները հանձնաժողովը կամփոփի և երկուշաբթի կներկայացնի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը»,-նշեց Մովսես Մանուկյանը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում