ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում ավելի քան 16 մլն զբոսաշրջիկներ են այցելել Իսպանիա. սա ճյուղի հերթական ռեկորդն Է, որը երկրում իսկական բում Է ապրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Frontur կազմակերպության կողմից մայիսի 22-ին հրապարակված տվյալների համաձայն, կազմակերպություն, որը յուրաքանչյուր ամիս գրանցում Է զբոսաշրջիկների ժամանումը, հունվարից մինչեւ ապրիլ երկիր 4,4 տոկոսով ավելի շատ օտարերկրացիներ են այցելել, քան մեկ տարի առաջ: Միայն ապրիլին նրանց թիվը կազմել Է 5,4 միլիոն:
Զբոսաշրջիկներն առավել հաճախ Իսպանիա են մեկնում Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից եւ Գերմանիայից (ամբողջ հոսքի կեսից ավելին): Բացի այդ, նշված ժամանակաշրջանում զբոսաշրջիկների թիվն ավելացել Է Իտալիայից, ԱՄՆ-ից, Իռլանդիայից, Շվեյցարիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Կորեայից ու Չինաստանից:
Զբոսաշրջիկների թվով Ռուսաստանը մնում Է 12-րդ տեղում. տարվա առաջին չորս ամսվա ընթացքում Իսպանիա են այցելել 161 հազար 813 ռուսաստանցիներ (սա 28 տոկոսով պակաս Է, քան մեկ տարի առաջ), նրանցից ապրիլին այցելել Է 47 հազար 492 մարդ (35 տոկոսով պակաս, քան 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանում):
Առավել մեծ ժողովրդականություն վայելող ուղղությունն առաջվա պես մնում Է Կատալոնիան (ընդհանուր թվի 25,6 տոկոսը), Կանարյան կղզիները (25,3 տոկոս) եւ Անդալուզիան (13,5 տոկոս): Զգալիորեն ավելացել Է Մադրիդի (11,7 տոկոս) եւ Բալեարյան կղզիների (9,5 տոկոս) հանրակցության ժողովրդականությունը:
Իսպանիան անցյալ տարի ռեկորդ Էր սահմանել արտասահմանյան զբոսաշրջիկների թվով՝ գրեթե 65 մլն մարդ, ինչը 7,1 տոկոսով ավելի Էր, քան 2013 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: