Խճանկար

Էյֆելյան աշտարակն այցելուների համար փակվել Է անձնակազմի բողոքի պատճառով

2 րոպեի ընթերցում

 Էյֆելյան աշտարակն այցելուների համար փակվել Է անձնակազմի բողոքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում մայիսի 22-ին Էյֆելյան աշտարակն այցելուների համար փակվել Է՝ երկրի առավել մեծ ժողովրդականություն վայելող տեսարժան վայրերից մեկի մոտ գործող գրպանահատների աճող թվի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:

«Գրպանահատները կազմում են 4 – 5-ական մարդուց բաղկացած ավազակախմբեր: Երբեմն դրանց մեջ կարող Է մտնել մինչեւ 30 մարդ»,- գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է բողոքավորներից մեկը:

Գործակալության տվյալներով՝ աշխատողների հիմնական պահանջը «ղեկավարությունից պաշտոնական երաշխիքներ ստանալն Է, որ կձեռնարկվեն երկարաժամկետ եւ արդյունավետ միջոցներ, որպեսզի վերջ դրվի այդ աղետին, ամեն օր որի զոհեր են դառնում վիթխարի թվով զբոսաշրջիկներ»:

2013 թվականի ապրիլին այս նույն պատճառով փակվել Էր մոլորակի ամենաշատ այցելուներն ունեցող թանգարանը՝ Փարիզի Լուվրը: Գործադուլին մասնակցել են թանգարանի շուրջ 200 աշխատակիցներ, որոնք ապահովում են այցելուների անվտանգությունը եւ ընդունումը: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ գրպանահատներն իսկական աղետ են դարձել Լուվրի համար. դրանց թիվն ավելի ու ավելի Է մեծանում, եւ նրանք իրենց ավելի ու ավելի ագրեսիվ են պահում, ընդ որում, չարագործների գործողություններից տուժում են ոչ միայն թանգարանի այցելուները, այլեւ աշխատակիցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում