Խճանկար

ԱՄՆ-ում 11-ամյա երեխան քոլեջն ավարտել է երեք դիպլոմով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում 11-ամյա երեխան քոլեջն ավարտել է երեք դիպլոմով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակիչ Տանիշիկ Աբրահամը Սակրամենտոյի քոլեջն ավարտել է 11 տարեկանում: Նա ստացել է American River College-իկրտսեր մասնագետի երեք դիպլոմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, տղան սովորել է մաթեմատիկա, բնական գիտություններ և օտար լեզու:

Աբրահամը «Թվիթերի» էջում նշել է հիանալի իմքնազգացողության մասին, քանի որ ավարտել է իր առաջին «մանկական քայլերը» մեծ նպատակի ճանապարհին: Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, ապա նա կդառնա դոկտոր և բժիշկ-հետազոտող, Նոբելյան մրցանակակիր և ԱՄՆ նախագահ: Այժմ տղան մտադիր է ուսումը շաունակել բակալավրիատում:

Տանիշիկ Աբրահամը հայտնի է դարձել 2014-ին, երբ դարձել է միջնակարգ դպրոցի ամենաերիտասարդ շրջանավարտներից մեկը: Այդ ժամանակ նա շնորհավորական նամակ է ստացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում