Խճանկար

Apple-ը «պատահականորեն» ցուցադրել Է նոր iPhone-ը

1 րոպեի ընթերցում

Apple-ը «պատահականորեն» ցուցադրել Է նոր iPhone-ը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը, հավանաբար, պատահականորեն հրապարակել Է նոր, դեռեւս չազդարարված սմարթֆոնի նկարները, տեղեկացնում Է «Արմենեպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:

Խոսքը վերաբերում Է ընկերության կայքում հայտնված դոկ-կայանի նկարին, որը համապատասխանում Է մի շարք սմարթֆոնների: Ընկերության այս արտադրանքի պրոմո-լուսանկարներից մեկում պատկերված Է սարք, որը նման Է iPhone 5c-ին, բայց սարքավորված Է մատնադրոշմների սքաներով (Touch ID): Ավելի ուշ Apple-ն այն փոխարինել Է iPhone 5c-ի նկարով:

Պաշտոնապես Apple-ի նոր սմարթֆոնը չի ազդարարվել: iPhone 6-ի ներկայացվելուց հետո մի շարք փորձագետներ կանխատեսել են, որ կհայտնվի ոչ թանկ սմարթֆոն, որը կդառնա iPhonr 5c-ի նոր տարբերակը: Ենթադրվել Է, որ այն կանվանվի iPhone 6c:

Բրիտանական թերթի տեսակետով՝ հենց այդ սարքի նկարն Է, հավանաբար, պատահականորեն հայտնվել ընկերության կայքում:

Սպասվում Է, որ նորացված 5c-ն ընկերությունը կներկայացնի այս տարվա սեպտեմբերին: Ամենայն հավանականությամբ, սմարթֆոնը կունենա 4-դյույմանոց Էկրան, քանի որ iPhone 6-ը՝ 4,7 դյույմ Էկրանով, հարմար Է եղել բնավ ոչ բոլորի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում