ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Dawn միջմոլորակային ավտոմատ կայանն ստացել Է Ցերերա թզուկ մոլորակի մակերեւույթի վրա առեղծվածային սպիտակ բծերի՝ այսօրվա դրությամբ ամենաորակյալ պատկերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է NASA-ի կայքում:
Պատկերը կայանի կողմից ստացվել Է 2015 թվականի մայիսի 16-ին, երբ այն գտնվել Է թզուկ մոլորակից 7,2 հազար կիլոմետր հեռավորության վրա: Դրանում երեւում են մի խումբ պայծառ բծեր:
Գիտնականները կարծում են, որ Ցերերայի հյուսիսային բեւեռի շրջանում բծերն առաջացել են սառցի կողմից Արեգակի լույսի արտացոլման հետեւանքով: Սակայն աստղագետները մինչ օրս ստույգ չգիտեն Ցերերայի վրա առկա լուսային բծերի բնույթը:
Լուսանկարը` NASA