Մարզային

Ճամբարակի առողջապահության կենտրոնում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Ճամբարակի առողջապահության կենտրոնում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճամբարակ քաղաքի առողջապահության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները թափ առան այս տարվա ապրիլի սկզբներից, երբ շինարարության հետագա իրականացումը ստանձնեց «Կարեն եւ Իդա» կազմակերպությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի առողջապահության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը, շինարարական աշխատանքները նախկինում իրականացնող «Էյ Ջի Քնթրաքշն» կազմակերպության հետ պայմանագրի խզումից եւ նոր կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո շենքի հիմնանորոգումն արդեն ընթանում է արագ թափով:

«Արդեն մոտ ամիսուկես է, ինչ շենքի հիմնանորոգման աշխատանքներում ընդգրկված են 40 մասնագետներ եւ բանվորներ: Կարելի է ասել, որ արտաքին ու ներքին հարդարման, սանհանգույցների մոնտաժման, այլ բնույթի աշխատանքներն ավարտի են հասցվել մոտ 75 տոկոսով: Շինարարների հետ որեւէ հակասություն կամ խնդիրներ չունենք, աշխատում ենք փոխըմբռնման եւ համագործակցության պայմաններում: Հիմա համոզված կարող ենք ասել, որ շինարարական աշխատանքները կհասցնենք ավարտել այս տարվա օգոստոսին, կահավորման ու ժամանակակից բուժսարքավորումներով վերազինելու աշխատանքները՝ հոկտեմբերին, երբ մեր քաղաքն արդեն կունենա արդի չափանիշներին համապատասխան առողջապահության կենտրոն»,-նշեց Արմենակ Մելքումյանը:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում