Մարզային

Մարտունի քաղաքում կատարվում են ճանապարհների փոսային նորոգման եւ հարթեցման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքում կատարվում են ճանապարհների  փոսային նորոգման եւ հարթեցման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղական բյուջեի միջոցներով սկսվել եւ ընթանում են ասֆալտապատ կենտրոնական փողոցների փոսային նորոգման եւ մյուս ճանապարհների անբարեկարգ հատվածների հողային հարթեցման եւ խճապատման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, 1200 քմ ընդհանուր մակերեսով փոսային նորոգումներ են կատարվելու Երեւանյան, Մյասնիկյան, Նարեկացի, Գարեգին Նժդեհ, Մխիթար Հերացի, Շահումյան փողոցներում: Հողային հարթեցմամբ ու խճապատմամբ բարեկարգվում են քաղաքի այն բոլոր փողոցներն ու նրբանցքները, որոնք քանդվել ու դժվարանցանելի են դարձել խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքների պատճառով:

Բարեկարգվում է նաեւ քաղաքի գերեզմանոցի ճանապարհը:

Իրականացվում են նաեւ կենտրոնական փողոցների մայթերի կանաչապատման , ծաղկապատման, սանմաքրման, ծառերի էտման ու կրապատման աշխատանքներ: Ճանապարհների բարեկարգման աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում