Մարզային

Մասրիկ գետը վարարել է

1 րոպեի ընթերցում

Մասրիկ գետը վարարել է

ԳԱՎԱՌ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի ավազանի ամենաջրառատ գետերից մեկը՝ Մասրիկը, աստիճանաբար սկսում է մոտենալ իր վտանգավոր ելքին, որը կազմում է 14,2 խորանարդ մետր վայրկյան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, մայիսի վերջին երեք օրերի ընթացքում Մասրիկ գետի ջրի ելքը կազմել է 13,2 խորանարդ մետր վայրկյան, ինչի արդյունքում արդեն ջրով է ողողվել Մեծ Մասրիկ համայնքի պտղատու այգին, որը գտնվում է Մասրիկ գետի երկու ափերին:

«Մասրիկ գետի ջրերի նման բարձրացում հազվադեպ տարիների կարելի է հիշել, իսկ որ այդ ջրերը կարող էին բարձրանալ մինչեւ այգիները լցվելու աստիճան, դա արդեն չտեսնված բան էր»,- նշեց Մասրիկ գյուղի բնակիչ Արտյոմ Հունանյանը:

ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունից ստացված տեղեկության համաձայն՝ Մասրիկի ջրերի բարձրացման հետեւանքով առայժմ արտակարգ իրավիճակ համայնքներում չի առաջացել, արտակարգ դեպքերի մասին ահազանգեր չեն ստացվել:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում