Մարզային

Գեղարքունիքի մարզում պարենային կարտոֆիլն իրացված է ամբողջությամբ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում  պարենային կարտոֆիլն իրացված է ամբողջությամբ

ԳԱՎԱՌ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն ամբողջ ծավալով իրացվել է կուտակված պարենային կարտոֆիլը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, մայիսի երրորդ տասնօրյակի սկզբին նախորդ տարվանից մնացած եւ ամբարված պարենային կարտոֆիլի վերջին տոննաներն այժմ սպառվում են ներքին շուկայում կամ արտահանվում են, սակայն արդեն մոտ կրկնակի անգամ պակաս գնով՝ 100 դրամի սահմաններում, քան նախորդ աշնանը, հատկապես բերքահավաքի ընթացքում:

Վարչության պետի կարծիքով, այս տարի եւս մարզում կարտոֆիլի ցանքերը կհասցվեն նախորդ տարվա ծավալներին՝ մոտ 15 հազար հեկտար: «Տնտեսությունները դաս կքաղեն նախորդ տարվա փորձից եւ բերքը կձգտեն իրացնել աշնանը, բերքահավաքի ընթացքում կամ անմիջապես հետո, որպեսզի հետո իրացման խնդիրներ չունենան, կամ չկորցնեն գնի հարցում: Ընդհանուր առմամբ՝ շահեցին այն կարտոֆիլագործները, ովքեր բերքն իրացրին աշնանը, եւ գնի մեջ կրկնակի կորուստ ունեցան նրանք, ովքեր ամբարեցին բերքը՝ այն հետագայում ավելի թանկ գներով վաճառելու հույսով»,- նշեց վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում